Ամանորին մնացել են հաշվված օրեր և մեզանից շատերն արդեն անցել են տունը զարդարելու հաճելի խառնաշփոթին: Բարեբախտաբար, խանութներն ու ամանորյա շուկաները լի են ամենաբազմազան պարագաներով, ինչը թույլ կտա բավարարել սպասվող տարվա «սեփականատիրոջ» անգամ ամենաքմահաճ պահանջները, չնայած, որ այս դեպքում պահանջներն այնքան էլ քմահաճ չեն:
2018թ. տարվա խորհրդանիշը՝ Շունը, սիրում է ամեն ինչի բնականն ու հարմոնիկը: Քանի որ սպասվող տարին հողեղեն շան տարի է, ուստի նախընտրություն պետք է տալ քարին և դրան նմանվող դեկորացիաներին: Ընդ որում, այդ ամենում իր պատվավոր տեղը պետք է զբաղեցնի դեղնասպիտակավուն նեֆրիտից պատրաստված շան արձանիկը:
Շարունակելով բնականին մոտ դիզայնի կարևորությունն սպավող Ամանորին՝ նշենք, որ շատ հարմար կլինի տան պատերի վրա բնապատկերներ նկարելը կամ այդպիսին փակցնելը:
Ինչ վերաբերում է գունային լուծումներին, ապա նախընտրելի են ոսկեգույնը, ավազի երանգները, դեղինի և շականակագույնի երանգները:
Այս ամենի համատեքստում շատ ներդաշնակ կլինի ամանորյա ինտերյերի ամենագլխավոր տարրի՝ տոնածառի բնական լինելը: Բնական եղևնու բույրը կլրացնի Նոր տարվա պահանջները: Հաշվի առնելով, որ այսօր նախընտրությունն ավելի շատ տրվում են արհեստական եղևնիներին, ապա կարելի է օգտագործել եթերայուղեր:
Անցում կատարելով Ամանորի համեղ հատվածին՝ պետք է նշել, որ տարին պահանջում է համեղ և հագեցնող ուտեստներ: Ընդ որում, ամանորյա սեղանի պարագայում կարևորվում է ոչ այնքան ուտեստների արտաքին տեսքը, որքան դրանց համը: Ամանորյա սեղանի սկուտեղը ևս նախըտրելի է ոսկեգույնի, շականակագույնի և դեղինի երանգներով լինի: