Ամանորյա հրաշագործ Սանտա Կլաուսն աշխարհով մեկ Սուրբ Ծննդյան տոնի շրջագայության ընթացքում հինգ միլիարդ նվերներ է բաժանել: Այդ մասին իր առցանց հեռարձակման ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի և Կանադայի Հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):
Դեկտեմբերի 24-ին Սանտա Կլաուսը Հյուսիսային բևեռի իր նստավայրից դուրս է եկել ինը եղջերուներով լծված սահնակով: Թռիչքի առաջին չորս ժամից հետո նա հասցրել էր նվերներով ուրախացնել ավելի քան մեկ միլիարդ երեխաների և մեծահասակների:
«NORAD-ը հետևում է Սանտային» ծրագիրը գործարկվել է 1955 թվականին, երբ Կոլորադոյի խոշոր հանրախանութներից մեկը գովազդ էր տեղադրել՝ երեխաներին կոչ անելով զանգահարել Սանտա Կլաուսին: Սակայն հեռախոսահամարի մեջ սխալ էրեղել, և Սանտայի փոխարեն զանգերին ստիպված էր պատասխանել հակաօդային պաշտպանության մայրցամաքային հրամանատարության (NORAD-ի նախորդի) թեժ գծի օպերատորը: