Վերջին երեք տարվա ընթացքում Չինաստանում արգելափակվել է ավելի քան 13 հազար կայք: Այս մասին դեկտեմբերի 24-ին հաղորդել է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը, գրում է NEWS.am-ը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) իշխանությունները բացատրում են իրենց գործողությունները բռնության և պոռնոգրաֆիայի տարածման դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Բացի այդ, արգելափակվել է գրեթե 10 միլիոն օգտատերերի էջ՝ հիմնականում սոցիալական ցանցերում:
«Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ հարցվողների ավելի քան 90 տոկոսը կողմ է կառավարության կողմից համացանցի վերահսկման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Բացի այդ, իշխանությունները արգելափակում են մուտքը այնպիսի սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը: Չինաստանում թույլատրվում է օգտվել միայն իշխանությունների կողմից հաստատված VPN-ի ծառայություններից, որոնք վերահսկվում են հատուկ ծառայությունների կողմից: