Գերմանիայում սերիալ է նկարահանվելու հայ, ադրբեջանցի և վրացի երեք ուսանողի մասին, որոնք պատահականորեն հայտնվել են բեռլինյան մեկ բնակարանում և ստիպված են ապրել ու սովորել միասին, գրում է BBC-ն:
Սերիալի հեղինակներից Օլիվեր Մյուսերի խոսքով՝ սցենարն արդեն պատրաստ է: Սերիալի նախնական անունը կլինի Dolma Diaries: Այն ընտրված է, հաշվի առնելով հայերի ու ադրբեջանցիների մշտական վեճը տոլմայի պատկանելության մասին, փոխանցում է PanArmenian-ը:
Հումորային սերիալի առաջին եթերաշրջանը կտեղադրվի YouTube-ում 2018 թվականին:
«Վերնագրի ընտրության հարցում, բոլոր այն վեճերից՝ տարածքային, խոհանոցային, պատմական և այլն, որոնք ունեն հայերն ու ադրբեջանցիները, մենք որոշեցինք ընտրել հենց խոհանոցայինը», -ասում է Օլիվեր Մյուսերին:
2017-ի դեկտեմբերին տոլմայի պատրաստման բաղադրատոմսը նույնպես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Կազմակերպությթւնն ընդգրկել էր ճաշատեսակի պատրաստման ադրբեջանական բաղադրատոմսը։