Թուրքիա-ԱՄԷ լարվածության համատեքստում Էրդողանի վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել Դուբայի ոստիկանապետ Դհահի Խալֆանը։
Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Gazetemanifesto կայքին, Դուբայի ոստիկանապետը Twitter-ի իր էջում գրել է․ «Էրդողանը տարբերվում է մյուս ղեկավարներից նրանով, որ նա ստախոս է»։
Նշենք, որ ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլլահ բին Զայեդը Twitter-ում գրել էր, թե 1916 թվականին թուրք Ֆահրի փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առևանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ «Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։
Դրանից հետո Էրդողանը ԱՄԷ ԱԳ նախարարին անվանել էր խղճուկ ու անդաստիարակ։