Ադրբեջանը դրամական փոխանցումներ իրականացնող չեխական MoneyPolo ընկերության գործունեությունը երկրում դադարեցնելու որոշում է ընդունել՝ Արցախում ծառայություններ մատուցելու պատճառով: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը:
Պալատի հայտարարության մեջ ասվում է, որ 2011 թվականին հիմնադրված չեխական ընկերությունը հրաժարվել է իրականացնել ադրբեջանական պատկան մարմինների պահանջը՝ Արցախում ծառայությունների մատուցումը դադարեցնելու մասին, փոխանցում է Panarmenian-ը:
Ավելի վաղ Ադրբեջանը պատժամիջոցներ է կիրառել նաև Moneygram և Western Union ընկերությունների նկատմամբ՝ Արցախում դրամական փոխանցումների ծառայությունների մատուցման համար: