Երևանում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև դեկտեմբերի 26-ին վավերացվել է 2007 թվականից սկիզբ դրված համագործակցության՝ 2018 թվականին նախատեսված համատեղ աշխատանքային ծրագիրը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ 2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագրի հիմքում կրկին դրվել են կարգավորման գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնց հաղթահարումը, ըստ կողմերի, նոր մակարդակի նշաձողեր կարող է դառնալ երկու հանրապետությունների համանուն հանձնաժողովների գործունեության մեջ: