Թուրքական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 12 գրոհային, որոնք պլանավորում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Նոր տարվա տոներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ծայրահեղականները ձերբակալվել են Ադանա քաղաքում՝ երկրի հարավային հատվածում, հատուկ գործողությունների արդյունքում: Ահաբեկիչներից երկուսը Սիրիայի քաղաքացիներ են: