Բաքվի էլեկտրոնիկայի խանութներից մեկում գնորդը հայերեն պիտակով սառնարան է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում կատարելով Sputnik Ադրբեջանին։
Baku Electronics-ի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ հայերեն գրություն գտել են միայն մեկ մոդելի վրա։
Նրա խոսքով, երբ ընկերության մենեջերներն իմացել են այդ մասին, նշված ապրանքը հանել են վաճառքից։
«Սխալը թույլ է տրվել Հնդկաստանի արտադրության LG սառնարանների իրացման ժամանակ», - հաղորդել է Baku Electronics-ի ներկայացուցիչը։
Ադրբեջանում LG ընկերության ներկայացուցչությունից էլ հայտնել են, որ իրենց սառնարաններն առաքվում են ոչ միայն այդ երկիր, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներ։ Թյուրիմացությունը տեղի է ունեցել ապրանքների փաթեթավորման և առաքման ժամանակ։
«Կարճ ժամանակում սխալն ուղղելու համար կենտրոնական գրասենյակից մեզ ադրբեջաներեն պիտակներ կուղարկեն», -նշել են ընկերությունից։