Իսրայելի «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կրկին կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հայտնում է News.am-ը՝ դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ Յաիր Լապիդը քննադատել է Նեթանյահուի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ՝ նշելով, որ 2016 թ. Իսրայելի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրը սխալ էր:
Լապիդը ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարել թուրքերի առաջ նվաստանալը և պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աջակցել քրդերին:
Նշենք, որ ավելի վաղ Լապիդը հայտարարել էր, թե իր կուսակցությունն առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ: