Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության պատգամավոր Աթիլա Քայան քննադատել է կալանքի տակ գտնվող անձանց միատեսակ հագուստ հագցնելու վերաբերյալ իշխանությունների կողմից ընդունված նոր որոշումները, հայտնում է News.am-ը։
MHP-ի պատգամավոր Աթիլա Քայան նշել է, որ Թուրքիայում կարծես թե վերադառնում են 1980-ի ռազմական հեղաշրջման ժամանակաշրջան։ Նա շեշտել է, թե կալանքի տակ գտնվող անձանց միատեսակ հագուստ հագցնելը մարդկանց ինքնությունը ստորացնելն է։
«Թուրքիայում իրավական պետության դագաղի վերջին մեխն են խփում», - ասել է Աթիլա Քայան։