Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 75-ի, հայտնում է РИА Новости-ն:
Թեհրանից դեպի արևմուտք ընկած Ալբորզ նահանգում տեղական ժամանակով ժամը 00:54-ին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է մահացել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Իրանի հյուսիսում տեղի էր ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել էր նաև մայրաքաղաք Թեհրանում: Դրա հետևանքով զոհվել էր երկու, վիրավորվել ավելի քան 100 մարդ: