ԱՄՆ Կալիֆոռնիայի բնակչուհի Վիոլետտա Մաիլյանը դատի է տվել հանրահայտ Apple ընկերությանը՝ վերջինիս կողմից հին սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման փաստն ընդունելուց հետո: Փաստաթղթերը հայտնվել են Patently Apple-ի տրամադրության տակ, որը հետևում է ընկերության պատենտային գործունեությանը, հայտնում է PanArmenian-ը:
Մաիլյանը մտադիր է ընկերությունից 999999999000 կամ գրեթե տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ:
Նյու Յորքի բնակչուհի Ռաիսա Դրենտիվին, որը նմանատիպ հայցով նույնպես դատարան է դիմել, ավելի քիչ է ակնկալում ստանալ՝ 100 մլն դոլար:
Սրանք առաջին հայցերը չեն Apple-ի դեմ՝ կապված սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման հետ: Սակայն այլ հայցվորների հայտարարություններում պահանջվող գումարները համեմատաբար ավելի համեստ են: