Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով` Ռիոյի Օլիմպիադայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին պարգևատրել են անվանական զենքով։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Ալեքսանյանին զենքը Մարզահամերգային բեմում հանձնել է հենց նախագահը` Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման երեկույթին։
«Ձեր հաղթանակները մեզ համար մեծ արժեք ունեն։ Դուք ձեր օրինակով հազարավոր մարդկանց եք ոգեշնչում»,- ասաց Սարգսյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին հայտարարվել են Հայաստանի լավագույն տասը մարզիկները։ Նրանց ընտրել են ՀՀ քաղաքացիները` SMS-քվեարկության միջոցով ու մարզական լրագրողները։