Դիարբեքիրում գործող 1700-ամյա Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցում սուրբծննդյան պատարագ է մատուցվել: Պատարագին մասնակցել են նաև դիարբեքիրցի հայերը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հղվելով թուրքական լրատվամիջոցներին:
Աղբյուրի համաձայն` սույն շրջանում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ իրականացվող գործողությունների հետևանքով հետզհետե նվազող հայկական և քաղդեական համայնքները, իրենց եկեղեցիների փակ լինելու պատճառով, Սուրբ Ծնունդը նշել են ասորական եկեղեցում: Ասորական եկեղեցու քահանա Յուսուֆ Աքբուլութի մատուցած պատարագին մասնակցել են նաև երեխաներ: Երկուս ու կես ժամ տևած արարողությունից հետո հյուրասիրություն է կազմակերպվել:
Ասորական եկեղեցու քահանան ողջունել է պատարագին մասնակցող հայերին և քաղդեացիներին` մասնավորապես նշելով. «Հայ և քաղդեացի մեր եղբայրները ևս մասնակցեցին պատարագին, քանի որ իրենց եկեղեցիները ներկայում փակ են»: