Երուսաղեմում Լացի պատից ոչ հեռու գտնվող երկաթուղային կայարանը կանվանվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով: Այս մասին հաղորդում է The Haaretz-ը՝ հղում կատարելով իսրայելայան Yediot Aharonot-ին:
Նոր երկաթուղային կայարանը կանվանեն Թրամփի պատվին՝ դեկտեմբերի սկզբին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման համար:
« Լացի պատը հրեաների համար ամենասուրբ վայրն է, և ես որոշեցի այնտեղ տանող երկաթուղային կայարանը անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին՝ որպես երախտապարտության նշան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու խիզախ և պատմական որոշման համար», - ասել է Կացը: