Խաղաղության համաշխարհային օրը (World Day of Peace) հռոմեական կաթոլիկ եկեղեցու տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին:
1967թ-ի դեկտեմբերի 8-ին Հռոմի պապ Պողոս 6-րդը դեկտեմբերի 8-ը հռչակել էր Խաղաղության համաշխարհային օր: Կաթոլիկների մոտ այդ տոնը կոչվում է խաղաղության մասին համաշխարհային աղոթքների օր: Այն նշում են յուրաքանյուր նոր տարվա առաջին օրը:
1969թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը պաշտոնական տոն է ճանաչել, որի ընթացքում հավատացյալները Աստծուն խնդրում են դադարեցնել բոլոր պատերազմները և Երկրում խաղաղություն հաստատել, հայտնում է Calend-ը:
Խաղաղության համաշխարհային օրվա ընդհանուր նշանաբանն է՝ «Ներիր և խաղաղություն ձեռք կբերես»: Բոլոր հավատացյալներին ուղղված իր ամենամյա տոնական ուղերձում Հռոմի պապն բարձրաձայնել է աղքատության դեմ պայքարի, Երկրի վրա խաղաղության հաստատման, միջազգային և միջպետական հարաբերություններում լարվածության թուլացման, մարդու և կանանց իրավունքների, տնտեսական զարգացման թեմաները: