Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի գործով ձերբակալվածների մեջ կա 17 արևմտյան գործարար: Այս մասին իր աղբյուրներին հղումով գրում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով` ներկա դրությամբ ազատազրկված են ԱՄՆ-ի 8 քաղաքացիներ, 6 բրիտանացի և 3 ֆրանսիացի: Նրանցից ոմանք Սաուդյան Արաբիայում գտնվել են աշխատանքի ժամանակավոր թույլտվությամբ, մյուսները թագավորությունում բնակվում են արդեն երկար ժամանակ և ունեն կացության իրավունք: Նրանք, ինչպես ձերբակալված սաուդցիները, ենթարկվում են տարբեր կտտանքների և վիրավորանքների: Նրանք բոլորը պահվում են էր-Ռիադի Ritz-Carlton հյուրանոցում:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվում են մեկնաբանել այս տեղեկությունները: