Իրաքի կառավարությունը 2 ամսով երկարացրել է Իրաքյան Քրդստանի հետ միջազգային ավիահաղորդակցության արգելքը, հայտնում է քրդական Rudaw հեռուստաալիքը:
«Շատ ափսոս, որ Իրաքի կառավարությունն ընդունել է այդ որոշումը երբ մենք սպասում էինք խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների մեկնարկ», - հայտարարել է Քրդստանի տրանսպորտի հարցերով նախարարի պաշտոնակատար Մավլուդ Բավամուրադը։
Թռիչքները դադարեցվել էին Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օդանավակայանները Բաղդադի վերահսկողությանը փոխանցելու Քրդստանի հրաժարվելուց հետո։