Առնվազն 4 մարդ է զոհվել, 6 մարդ վիրավորվել Քաբուլում պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը` վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է NEWS.am-ը:
1TV- ի տվյալներով՝ պայթյունի որոտացել է մզկիթներից մեկի կողքին: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի նպատակը Sada-i-Afghan տեղական լրատվական գործակալությունն էր:
1TV հեռուստաալիքը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության ներկայացուցչին, հաղորդել է, որ պայթուցիկ սարքը, ամենայն հավանականությամբ, գործարկվել է ինքնասպան ահաբկչի կողմից: