Թուրքիայի Դիարբեքիրի կալանավայրում բանտարկյալին ուղարկված մի շարք գրքեր թույլ չեն տվել անցկացնել: Ընդ որում նման որոշման համար բերվել է բավական անհիմն պատճառաբանությունը:
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ կալանավորի բարեկամները բանտ են ուղարկել «Փոքրիկ իշխանը», «Ռոբինզոն Կրուզո» և «Թոմ Սոյեր» վեպերը, սակայն բանտի ղեկավարությունը հրաժարվել է դրանք ընդունել։ Վերջինիս կողմից ներկայացված մերժման մեջ նշվել է, որ դրանք վտանգավոր գրքեր են։