Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ով ներկայացնում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, հեռուստաընկերություններից մեկի եթերով խոսել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի վերադարձի անհրաժեշտությունից։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը նշել է, որ Աբդուլլահ Գյուլը եղել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ստեղծողներից և շատ բան է տեղյակ Թուրքիայից։ «Կուսակցությունից Գյուլի հեռանալուց հետո կուսակցությունում շեղվել են հիմնական սկբունքներից։ Այս պահին Թուրքիան ունի Աբդուլլահ Գյուլի կարիքը, նա պետք է պատասխանատվություն ստանձնի»,-ասել է Կարո Փայլանը։
Նշենք, որ օրերս Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը առաջին անգամ քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը՝ շեշտելով, որ այն հղի է բազմաթիվ վտանգներով։
Իշխանություններն արձագանքեցին այդ հայտարարությանը՝ շեշտելով, թե Գյուլը պարզապես 2019-ի ընտրություններից առաջ նախընտրական քայլ է անում։