Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Երուսաղեմի խնդիրը՝ կապված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ։
Ինչպես հայտնել է Էրդողանի վարչակազմի աղբյուրը, կողմերն ընդգծել են քաղաքի ներկայիս կարգավիճակի պահպանման կարևորությունը, քանի որ այդ քաղաքըհանդիսանում է սուրբ երեք համաշխարհային կրոնների համար և առանցքային դեր է խաղում տարածաշրջանի կայունության մեջ։
Բացի այդ, զրուցակիցները նշել են Երուսաղեմի կարգավիճակի պահպանման համար համատեղ ջանքների անհրաժեշտությունը և պայմանավորվել են անձնական հանդիպում անցկացնել մոտ ժամանակներս։