ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիների գրեթե կեսը հավանություն է տալիս իր աշխատանքին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Սպիտակ տան նախագահի համաձայն՝ ռուսական միջամտության շուրջ շարունակվող հետաքննությունն ու Կրեմլի հետ Թրամփի թիմի շփումների մասին լուրերը չեն ազդել սովորական ամերիկացիների կողմից նրա վարած գործունեությանը հավանություն տալուն: