2018 թվականի հուլիսի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստանում աշխատել իրենց ազգային վարորդական իրավունքներով: Համապատասխան օրենքը մշակվում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում մշտապես բնակվող անձի արտասահմանյան ազգային վարորդական վկայականը անվավեր է ճանաչվելու Ռուսաստանում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալու օրվանից վեց ամիս անց կամ երկիր մուտք գործելուց հետո վեց ամիս անց: