ԱՊՀ նախագահությունը 2018 թվականի հունվարի մեկից Ռուսաստանից կանցնի Տաջիկստանին, հայտնում է Արցախպրեսը:
ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ Տաջիկստանի նախագահությունը ենթադրում է միջոցառումների մի ամբողջ համալիր, որն ուղղված է լինելու համագործակցության խորացմանը եւ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայեցակարգով սահմանված մոտեցումները կսատարեն եւ կիրականացվեն Համագործակցության բոլոր անդամների գործուն մասնակցությամբ:
Մասնավորապես, Լեբեդևը կարծում է, որ 2018 թվականին կստորագրվի ԱՊՀ շրջանակներում ծառայությունների ազատ առևտրի համաձայնագիրը։