Համաշխարհային առաջնորդներն երբեմն նույնպես հանգստի կարիք ունեն: Ամանորյա տոների առթիվ Gazeta.ru-ն պարզել է՝ որտեղ և ինչպես են իրենց ձմեռային արձակուրդներն անցկացնում արևմուտքի առաջնորդները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծնունդը և Ամանորը նշում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր կեցավայրում: Իհարկե, այնտեղ ձյուն չկա, սակայն զվարճանալու մի շարք այլ հնարավորություններ կան:
Օրինակ, Թրամփը գոլֆի սիրահար է. արձակուրդի ընթացքում նա արդեն հասցրել է խաղալ այնպիսի պրոֆեսիոնալ խաղացողների հետ, ինչպիսիք են Ջասթին Թոմասը և Դենիել Բերգերը, և, իհարկե, իր ընկերների հետ:
Scott Heppell/AP
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շատ պահպանողական է ձմեռային արձակուրդի անցկացման վայրն ընտրելու հարցում. տարիներ շարունակ նա իր ամուսնու հետ անփոփոխ հանգստանում է շվեյցարական Ալպերում: Մերկելը նախընտրում է ակտիվ հանգիստը և սովորաբար դահուկներով է սահում:
''Газета.Ru''
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը նույնպես Սուրբ Ծնունդն անցկացնելու անփոփոխ ավանդույթներ ունի: Ինչպես և անցած տարիներին՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպ Երկրորդի հետ տոների ընթացքում լքել են Բուքինգեմյան պալատը և մեկնել Սանդրինգեմ՝ Նորֆոլկ կոմսությունում գտնվող ամրոց: Այն պատկանում է հենց թագուհուն:
Peter Nicholls/Reuters
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սուրբ Ծնունդն ու Ամանորը սկսել է տոնել՝ նեղացնելով ֆրանսիացի նախարարներին: Մակրոնը հրահանգել է նրանց ձմեռային արձակուրդի ժամանակ շատ չհեռանալ ծառայողական պարտականություններից, ինչպես նաև արգելել է Նախարարների կաբինետի անդամներին անջատել հեռախոսները տոների ընթացքում: Սուրբ Ծննդյան նախօրեին Ֆրանսիայի նախագահը նշել է նաև իր 40-ամյակը, որից հետո կնոջ հետ մեկնել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լե Տուկե քաղաք, որը հաճախ անվանում են «ծովափնյա Փարիզ»` տոնական օրերն այնտեղ անցկացնելու համար:
Etienne Laurent/Pool/Reuters
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այս տարի ձմեռային արձակուրդն անցկացնում է առանց ավելորդությունների, ինչի պատճառը, ենթադրաբար, անցած տարվա շքեղ հանգստի շուրջ ծագած սկանդալն է: Անցած տարի Տրյուդոն իր ընտանիքի հետ նշել է Սուրբ Ծնունդը Բահամներում գտնվող մասնավոր կղզում, որը նա վարձել է Ագա Հանա մահմեդական իսմաիլիթների հոգևոր առաջնորդից:
Այս տարի Տրյուդոն ձմեռային արձակուրդներն անցկացնելու համար իր ընտանիքի հետ մեկնել է իր պաշտոնական նստավայր, որը տեղակայված է Օտտավայի մոտակայքում՝ լեռնապատ վայրում:
Mark Blinch/Reuters