Սիրիայում Համայի օդանավակայանում ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` կործանման հետևանքով երկու օդաչուները մահացել են։
Ռազմական գերատեսչությունից տեղեկացրել են, որ ուղղաթիռի վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը` մանրամասնելով, որ ուղղաթիռը գնդակոծության չի ենթարկվել։ Ռուսական ուղղաթիռը կործանվել է դեռ դեկտեմբերի 31-ին։