Սաուդյան Արաբիայի արքայազն Թալալ իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը, որի մայրը Օսմանյան կայսրությունից փախած հայ է, հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր երեք որդու ձերբակալության դեմ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան` հղում կատարելով Middle East Eye-ին։
86 տարեկան արքայազնը նոյեմբերի 10-ից սնունդ չի ընդունել։ Նոյեմբերի 4-ին հակակոռուպցիոն արշավի շրջանակում ձերբակալվել է նրա առաջին որդին՝ Ալ Վալիդ իբն Թալալ Ալ Սաուդը, բայց այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել։
Պարբերականը նշում է, որ հացադուլի ժամանակ արքայազնը 10 կգ նիհարել է, թագավոր Ֆեյսալի անվան հիվանդանոցի բժիշկները նրան արհեստական սննդի խողովակ են միացրել։ Սակայն արքայազնը, միևնույն է, թույլ է։
Նշվում է, որ հոսպիտալում պառկած արքայազնին այցելել է Սաուդյան Արաբիայի արքան` նրա խորթ եղբայր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը, որը համբուրել է Թալալի ձեռքը։