Իրանում բողոքները սադրել են «օտարերկրյա տարրերը»։ Այդ մասին հայտարարել է Սպահանում հայոց թեմի պատրիարքական տեղապահ, Սիփան արքեպիսկոպոս Քեչեջյանը Սպահանի նահանգապետ Մոհսեն Մեհրալիզադեի հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ը՝ հղում տալով Tasnim-ին։
Նա խորը ափսոսանք է հայտնել երկրում վերջին միջադեպերի, ներառյալ՝ քաղաքացիական բողոքների ժամանակ հարձակումների և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։ «Ցավոք, որոշները ձգտում են խռովություն բարձրացնել Իրանում»,- ասել է արքեպիսկոպոսը՝ նկատելով, որ անկարգությունները կազմակերպվել են արտերկրից։