Թեհրանը բարձր է գնահատում է 2016 թվականին Վրաստանի հետ ստորագրված գազային գործարքի կյանքի կոչման հնարավորությունները:
Գազի հարցերով Իրանի նավթի փոխնախարար Համիդ Ռեզա Արագիի խոսքով՝ Իրանը աշխարհագրորեն ունակ է գազ մատակարարել տարբեր երկրներ, սակայն Վրաստան գազ արտահանելու համար նաև Հայաստանի հետ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
«Գազի փոխանակման վերաբերյալ Հայաստանի հետ պայմանագիրը դեպի Վրաստան իրանական գազի արտահանման նախադրյալներից մեկն է, բացի անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումից և հարմար գներից», - Shana-ին ասել է նա:
Մինչ օրս մասնավոր ընկերությունը քայլեր է ձեռնարկել իրանական գազը Վրաստան արտահանելու համար, սակայն մինչ այսօր Իրանից վրացական պատվիատուները չեն մատակարարել բեռները, հավելել է նա: