Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի փաստաբան Ադել Հայդարին հերքել է մի շարք լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունն Ահմադինեջադի ձերբակալության մասին, հայտնում է Erem news-ը:
«Բուշեր քաղաք այցելության ժամանակ նախկին նախագահ Ահմադինջադի ձերբակալության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - հայտարարել է փաստաբանը:
Ավելի վաղ արաբական Al-Quds Al-Arabi պարբերականը, Թեհրանում իր աղբյուրների հղում անելով, հայտնել էր, որ Ահմադինեջադը ձերբակալվել է ցուցարարների աջակցելու համար: