Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի ընդունի ոչ մի փախստական։
«Մենք կարծում ենք, որ մուսուլմանների մեծ թիվը պարտադիր կերպով կտանի զուգահեռ հասարակությունների։ Մենք այդ մարդկանց չենք համարում մուսուլման փախստականներ, մենք նրանց դիտարկում ենք որպես մուսուլման զավթիչներ։ Բազմամշակութայնությունը պարզապես պատրանք է», - ասել է Օրբանը Welt թերթի հետ հարցազրույցում։
Օրբանը բազմիցս հայտարարել է, որ փախստականները եվրոպական պետությունների համար սպառնալիք են՝ կոչ անելով ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների հսկողությունը: