Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս Եպիսկոպոսն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից շնորհավորական նամակ է փոխանցել Նոր տարվա և Սուրբծննդյան առիթով: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքում:
Նամակում Հռոմի պապն իր բարեմաղթանքներն է հայտնել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը: Ֆրանցիսկոս պապը նամակում մաղթել է, որ խաղաղություն հաստատվի աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ տագնապն ու բռնակալությունը տիրապետող են դարձել:
Հանդիպմանը քննարկվել է նաև Միջին Արևելքում տիրող իրավիճակը: