ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում երկուշաբթի նախատեսված «տարվա ամենախայտառակ և ծախու լրատվամիջոցների» մրցանակաբաշխությունը տեղափոխել է: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-յան իր միկրոբլոգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կեղծ նորությունների համար պարգևները՝ ամենածախու և կողմնակալ լրատվամիջոցների համար, անհաջողակներին կհանձնվեն եկող չորեքշաբթի՝ հունվարի 17-ին, այլ ոչ թե առաջիկա երկուշաբթի: Այս պարգևների հանդեպ դրսևորվող հետաքրքրությունը և դրանց կարևորությունը ավելի մեծ են, քան որևէ մեկը սպասում էր»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:
Ամենախայտառակ լրատվամիջոցի մասին հայտնելու մտադրության մասին Թրամփն առաջին անգամ հայտարարել է հունվարի 2-ին: