ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ռայան Քենդին տեսանկարահանել է մասամբ «սառած» օվկիանոսը, փոխամցում է «Ռիա» գործակալությունը:
«Ո՞վ է ցանկանում լողալ»,- հարցնում է տեսանյութի հեղինակը: Նրա խոսքով՝ նկարահանման պահին օդի ջերմաստիճանը հասել է – 20-ի: Նահանգում ձմռանը օդի միջին ջերմաստիճանը, որպես կանոն, չի իջնում -8-ից:
Քենդին նաև առանձին տեսանյութ է հրապարակել՝ արված անօդաչու սարքից: