Սերժ և Անժելա Թանկյանները միացել են Հայաստանում կարիքավոր ընտանիքներին սննդամթերքով ապահովելու ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նրանք արդեն երկրորդ տարին անընդմեջ ամանորյա տոներին ընդառաջ քաղցրավենիքով և սննդով լի տոպրակներ են նվիրաբերում «Օրրան»-ի կարիքավոր ընտանիքներին:
Նրանց նվիրատվության շնորհիվ «Օրրան»-ի 215 շահառու ընտանիքներից բացի մեծաքանակ պարենամթերք են ստացել ևս 212 կարիքավոր ընտանիքներ, որոնք ընտրվել են Գյումրիից, Վանաձորից և հեռավոր գյուղերից: Վերոհիշյալ 212 կարիքավոր ընտանիքների ընտրության և մթերքը բաժանելու գործում իրենց ներդրումն են ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունները: