ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզա 59 երկիր այցելել

13:21     9 հունվարի, 2018

Հայաստանն անձնագրերի 2018-ի վարկանիշում իր դիրքերը բարելավել է 2 հորիզոնականով՝ զբաղեցնելով 76-րդ տեղը աշխարհի 59 երկիր առանց մուտքի արտոնագրի այցելելու հնարավորությամբ, փոխանցում է Panarmenian-ը:

2018-ին մեր երկիրը Ղրղզստանի հետ կիսում է նշված հորիզոնականը: ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի աշխարհի 59 երկիր այցելել: Դա վերջին տարիների լավագույն ցուցանիշն է (58 երկիր 2017-ին, 57՝ 2016-ին, 52՝ 2015-ին): 2017-ին երկիրը զբաղեցրել է 78-րդ տեղը:

Հայաստանի հարևան երկրները վարկանիշում զբաղեցնում են հետևյալ տեղերը. Թուրքիա՝ 50-րդ հորիզոնական, Վրաստան՝ 53, Ադրբեջան՝ 72-րդ: 


© armedia.am