Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 9-ին հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր: