Լոնդոնում լույսի և ձայնի արտառոց արտ-փառատոն է կայանալու։ Լոնդոնի փողոցները Ուեսթ-Էնդից մինչև Վեսթմինսթեր լուսավորվելու են 50 լուսային ինստալացիաներով, հաղորդում է NEWS.am-ը՝ հղվելով AFP-ին։
Lumiere London փառատոնը՝ կազմակերպված Artichoke բարեգործական կազմակերպության կողմից կայանալու է հունվարի 18-ից 21-ը։
Փառատոնը միտված է ցուցադրելու Լոնդոնի հարուստ մշակութային կյանքը և ներգրավելու զբոսաշրջիկների։