Պակիստանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը ռազմական եւ հետախուզական ծառայությունների գծով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Խուրամ Դասթգիր Հանին:
«Մենք դադարեցրել ենք ԱՄՆ-ի հետ մեծամասշտաբ համագործակցությունը ռազմական եւ հետախուզական գերատեսչությունների մասով»,- ասել է նա:
Հանը այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ելույթի ժամանակ: Հանի խոսքով՝ ԱՄՆ-ն «չնայած միլիարդավոր դոլարներ ծախսելուն Աֆղանստանում պարտություն է կրում»: Նա ենթադրում է, որ Վաշինգտոնը փորձում է Աֆղանստանում իր անհաջողությունների համար Պակիստանին որպես «քավության նոխազ» օգտագործել, նշում է:
«Պակիստանը չի ձգտում իր զոհերի համար գին նշանակել, սակայն ցանկանում է, որ նրանց ճանաչեն»,- հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարարը:
Պաշտպանության նախարարի հայտարարությունը հնչեցվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ հայտարարել է Պակիստանին անվտանգության ոլորտում ֆինանասական աջակցության դադարեցման մասին: Դրան ի պատասխան Պակիստանում հայտարարել են, որ տվյալ քայլը հիմնավորված չեն համարում՝ շեշտելով, որ Վաշիգտոնի և Իսլամաբադի համագործակցությունը ուղղակիորեն ծառայում էր հենց ԱՄՆ ազգային շահերին: