«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դահիճ Աբու Օմերը, ով ավելի հայտնի է Սպիտակ Մորուք անունով, Մոսուլում ձերբակալվել է իրաքցի ոստիկանների կողմից, այնուհետև ազատ է արձակվել 5.5 հազար ֆունտ սթեռլինգ կաշառքի դիմաց, հայտնում է The Daily Mail-ը:
«Ես Մոսուլում էի, երբ դա տեղի ունեցավ: Տեղի բնակիչները պատմում էին, որ ձերբակալությունից հետո փողոցում կանգնած է եղել Օմերի մոտոցիկլետը: Մեկ ժամ հետո այն արդեն այդտեղ չէր», - լրագրողներին հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչ Զուհեյր Խազզեն ալ Ջաբուրին:
Նշենք, որ Սպիտակ Մորուքը հայտնի է համասեռամոլներին տանիքից նետելով և իր զոհերին քարերով ծեծելով: