Ռուսաստանն ու Իրանը պետք է կատարեն իրենց պարտավորություններն՝ որպես սիրիական խաղաղ կարգավորման երաշխավորները, և կասեցնեն սիրիական կառավարական զորքերի առաջխաղացումը սիրիական Իդլիբ նահանգի անվտանգության գոտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հայտնել էին լրագրողներին, որ Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են նախարարություն սիրիական բանակի կողմից Իդլիբում անվտանգության գոտու սահմանները խախտելու մասին լուրերից հետո: Աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիան դիվանագետներին խնդրել է սիրիական իշխանությունների կոչ անել դադարեցնել սահմանի խախտումները: