Համաշխարհային բանկն իր «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում բարելավել է Հայաստանի տնտեսության համար աճի կանխատեսումը՝ դարձնելով այն 3,8 % նախկին 3,1%-ի փոխարեն, փոխանցում է Banks.am-ը:
ՀԲ փորձագետները նշում են, որ 2017-ին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման եւ ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում: Բանկը 2017թ. ՀՀ տնտեսական աճի իր կանխատեսումը 2,7%-ից հասցրել է 3,7%-ի:
Զեկույցի համաձայն՝ տնտեսական աճը Հայաստանում կշարունակի ամրապնդվել՝ 2019-ին եւ 2020-ին կազմելով 4%՝ ապրանքների գների հավասարակշռմանն ու ներքին պահանջարկի ուժեղացմանը զուգահեռ:
ՀԲ-ն Ադրբեջանի համար 2018-ին կանխատեսում է 0,9%, Ռուսաստանի համար՝ 1,7%, Թուրքիայի համար՝ 3,5%, իսկ Վրաստանի համար՝ 4,2% տնտեսական աճ: