Հունվարի 10-ին Կիևում ադրբեջանական համայնքի շուրջ 150 ներկայացուցիչ բողոքի ակցիա է անցկացրել Ուկրաինայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և դիմել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին`իրենց պաշտպանելու խնդրանքով:
«Ուկրաինայում ադրբեջանցիների վրա հարձակումներն ու սպանություններն ավելի հաճախակի են դարձել: Բազմիցս հարձակումներ են իրականացվել նաև ադրբեջանական ձեռնարկատերերի օբյեկտների վրա, վարչական ճնշում է գործադրվել ինչպես Կիևում, այնպես էլ Ուկրաինայի մի շարք շրջաններում», - հայտնում է ադրբեջանական Oxu.Az- ը:
Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ին՝ աղբյուրը նշում է, որ ադրբեջանցիները գնացել են Ներքին գործերի նախարարության շենքի մոտ ուկրաինական և ադրբեջանական դրոշներով, ինչպես նաև՝ «Պաշտպանեք մեր կյանքը», «90-ականները ետ են գալիս», «Մենք դեմ ենք Ուկրաինայում տեղի ունեցող ավազակությանը», «Ես ուզում եմ ներդրումներ կատարել Ուկրաինայում, բայց դա վտանգավոր է » պաստառներով:
Հավաքված ադրբեջանցիները նաև կոչ են արել Արսեն Ավակովին պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքները: