Ռուսների 2/3-ը համարում է, որ ներկայումս Ռուսաստանը շատ թշնամիներ ունի, ըստ վերջին հարցման արդյունքների: ՌԴ հիմնական թշնամիներն են համարվում ԱՄՆ-ն, Ուկրաինան ու Եվրոպան:
Հարցվածների 23 տոկոսը համոզված է, որ «պետությունն ամեն կողմից թշնամիներով է շրջապատված»:
Որպես ՌԴ հիմնական թշնամիներ նշվել են ԱՄՆ-ն (68%), Ուկրաինան (29%) և ԵՄ-ն (14%): Այնուհետև նախկին խորհրդային հանրապետությունները (10%), Լեհաստանը (8%), Գերմանիան, ՆԱՏՕ-ն եւ Անգլիան (6%), «Իսլամական պետության» կողմնակիցները (5%), Մերձավոր Արևելքի երկրները (4%):