ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի կազմակերպել է վիճակահանություն, որի մրցանակը կլինի երդմնակալության տարեդարձի ընթրիքին մասնակցությունը ԱՄՆ նախագահի հետ, հայտնում է NEWS.am-ը:
«Միացեք ինձ ընկերներիս և ընտանիքիս հետ ընթրիքին ի պատիվ իմ պատմական երդմնակալության տարեդարձի»,-գրել է նա իր կողմնակիցներին ուղղված SMS-ուղերձում։ Թրամփի կայքում պարզաբանվում է, որ երկու «հրաշալի ամերիկացի» կստանան հրավեր Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչում տեղի ունենալիք երեկույթին, որտեղ է գտնվում Թրամփի սեփական պալատ-առանձնատունը։
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նվիրաբերել գումար նախագահի քաղաքական գործունեությանը։ Նվազագույն նվիրաբերությունը երեք դոլարն է։ ԱՄՆ քաղաքական գործիչներին նվիրաբերություն անել օրենքով թույլատրվում է միայն ԱՄՆ քաղաքացիներին։
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2017թ. հունվարի 20-ին։