Բրյուսելում անհայտ անձիք կրակ են բացել հայկական «Սահակյանների միություն» կազմակերպության գրասենյակի վրա և թաքնվել են անհայտ ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը, գրասենյակում գտնվող մադիկ չեն տուժել, վնասվել են միայն գրասենյակի դռներն ու պատուհանները: Դեպքի առթի կատարվում է նախաքննություն:
«Հարձակումը կարող էին իրականացնել թուրք ազգայնականները, քանի որ շրջանում որտեղ տեղակայված է գրասենյակը, հինականում ապրում են թուրքական համայնքի ներկայացուցիչները: Իսկ այդ շրջանի ղեկավարն ազգությամբ թուրք Էմիր Քիրին է», - գրում է թերթը՝ հիշեցնելով որ 6 տարվա վաղեմության հարձակումները Բրյուսելի հայկական և ասորական կազմակերպությունների վրա: