Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր պապը 1914-1915 թվականներին մասնակցել է Սարիղամիշի մոտ ռուսական զորքի հետ մարտերին և մահացել է սառցահարումից:
«Երբ մեր գյուղի բնակիչները վերադարձան Սարիղամիշից, նրանք պատմեցին, որ տեսել են, թե ինչպես է պապս զենքը ձեռքին մահացու սառցահարվել», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն արդեն մեկնաբանել է էրդողանի այս հայտարարությունը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Միևնույն ժամանակ ռազմական գերատեսչությունում բացատրել են, որ Էրդողանի պապը, ով մահացել է1915 թվականի հունվարին, պատերազմի զոհերի ցանկում չկա, քանի որ թշնամու գնդակից չի մահացել: