«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է փախանակել Հենրիխ Մխիթարյանին անգլիական «Արսենալի» և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, փոխանցում է Daily Star-ը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը միշտ հետաքրքրված է եղել Մխիթարյանով, և Մոուրինյոն ցանկանում է օգտագործել այդ փաստը՝ չիլիացուն ձեռք բերելու նպատակով:
Ըստ հայտնի ֆուտբոլային լրագրող դի Մարցիոյի՝ Վենգերի և Մոուրինյոյի բանակցությունները նախնական փուլում են: